
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։