Հայաստանի իշխանությունը չի շնորհավորել Արցախի...

«Հայաստանի իշխանությունը չի շնորհավորել Արցախի նախագահին, քանի որ վախենում է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններից»,-ԱԺ--ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով. «Համարձակ ղեկավարները կշնորհավորեին»:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, զրոյացրել են Արցախի անվտանգության հարցով հանձնառությունը:

«Այս պայմաններում Արցախը պետք է ավելի ինքնուրույն ու ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում իր շահերը թելադրի Ադրբեջանին», - նշեց Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա` Ադրբեջանի վրա այսօր ազդելու միակ հնարավորությունը միջազգաին հարթակներն են: