Հայաստանի իշխանությունները վատ պատասխան են տա...

Հայաստանի իշխանությունները վատ պատասխան են տալիս Արբիտրաժային դատարանին։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աշխարհահռչակ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Մեկնաբանելով այս հարցի վերաբերյալ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը, փաստաբանը նշել է, որ Գալյանի բերանից այդ հայտարարությունը չի լսել, բայց, դատելով թղթակցի կողմից ընթերցված մեջբերումից, կարող է ենթադրել, որ ՀՀ իշխանությունների պատասխանն այն մասին, որ դա «ՀՀ ներքին գործն է», շատ վատ պատասխան է։

«Պետությունը ինքն է ընտրել Արբիտրաժային դատարանը, ինքն է դրա հետ պայմանագիր կնքել, ողջ աշխարհին հայտնել, ներդրողներին հրավիրել և ասել նրանց, որ վեճի դեպքում, եթե չեք վստահում մեր դատարանին, դիմեք Արբիտրաժային դատարան։ Հիմա ասել, թե «դա մեր ներքին գործն է»՝ վատ պատասխան է»,- ընդգծել է փաստաբանը։