Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար: Այս մասին գրում է Anadolu-ն:

Ֆիդանն ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի «3+3» ձևաչափով 3-րդ նիստին ուշադրության կենտրոնում է լինելու ոչ միայն հայ-ադրբեջանական հարցը, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանը: