Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծ...

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ում մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին:

Իսկապես, կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են սահմանված, դե իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակներում», - պարզաբանել է Պեսկովը։