«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրո...

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի փորձարկման լաբորատորիան ստացել է միջազգային ստանդարտներին համապատասխան հավատարմագրում:  Փորձագիտական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա նպատակաուղղված քայլ է՝ Կենտրոնի աշխատանքը միջազգային արդի ստանդարտներին առավել համապատասխան դարձնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ:

«Այսուհետ փորձարկումները կիրականացվեն ըստ միջազգային ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025–2019 ստանդարտի պահանջների, ինչը լրացուցիչ երաշխիք է փորձագիտական եզրակացությունների ճշգրտության և հավաստիության:

Կենտրոնը շարունակում է հետևողականորեն կատարելագործել իր մասնագիտական ու տեխնիկական կարողությունները՝ ապահովելով որակի բարձր մակարդակ,– ասված է հաղորդագրության մեջ։