
Հիբրիդային սպառնալիքները իսկապես նորություն չեն և վերջին տարիներին, միգուցե հասնամյակներին պարզապես ակտիվացել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշեց Վրաստանում ՆԱՏՕ – ի կապի գրասենյանի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը, որը հավատարմագրված է նաև Հայաստանում։
«ՆԱՏՕ-ի տեսանկյունից հիբրիդային սպառնալիքը ցանկացած սպառնալիք է, որը բաց հակամարտության շեմից ցածր է։ Կարող է լինել կիբերհարձակում, քաղաքական ապակայունացում, ապատեղեկատվություն, սաբոտաժ, մասնավորապես առանցքային ենթակառուցվածքների դեմ, օրինակ, խողովակաշարեր, ստորերկրյա, ստորջրային կապի միջոցներ, լարեր և այլն։ Եվ այս ենթակառուցվածքի ու համակարգիչների ուղղությամբ հարձակումներից զատ չարամիտները նաև թիրախավորում են վստահությունը համակարգի նկատմամբ, հենց հասարակությունում առկա վստահությունը։ Այսինքն փորձում են հարվածել մեր ժողովրդավարությունների սրտին, ժողովրդավարական կառույցներին։ Ահա դրանից է պետք պաշտպանվել առաջին հերթին, և կարծում եմ, ինչպես ՀՀ վարչապետը բավականին հարուստ կերպով նկարագրեց երեկ, երբ վստահում ես համակարգին, ոչ թե առաջնագծում կանգնած զինվորին, այլ հենց համակարգին, որ այդ զինվորի ետևում է, այդ համակարգն է դարձել առաջնագիծ այսօր, հիբրիդային սպառնալիքների տեսանկյունից։
Երբ խոսում ենք Հարավային Կովկասի մասին, Հայաստանի մասին, պատմական, աշխարհագրական նպատակներից ելնելով, նաև հաշվի առնելով աշխարհագրաքաղաքական իրավիճակը, Ուկրաինայի դեմ ագրեսիան Ռուսաստանի կողմից, Հայաստանը հատկապես խոցելի է դարձել այս սպառնալիքների առումով, և ես կընդգծեի այստեղ հենց ապատեղեկատվական սպառնալիքները։
Մենք էլ տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստվում է ընտրությունների հաջորդ տարի և կարծես թե մինչև ընտրությունները այս սպառնալիքները կակտիվանան։ Հետևաբար կարծում եմ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի և գործընկերների համար Հայաստանի, ամրապնդել դիմակայունությունը»,– ընդգծեց նա։