Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների...

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին, հաղորդել են վրացական լրատվամիջոցները։

Պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում երկու գերատեսչությունների ղեկավարներն անցկացրել են աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։

Ընդգծվել է երկու երկրների հետախուզական և ուժային կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության նշանակությունը՝ միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունն առաջնահերթ ուղղություններով։

Վրաստան այցի շրջանակում Քրիստինե Գրիգորյանը պատվիրակության հետ միասին այցելել է հետախուզական գործակալություն, որտեղ աշխատանքային հանդիպում է անցկացրել նրա ղեկավարության հետ։