Հայաստանի և Նիդերլանդների համագործակցությունը...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը:

Վարչապետը պարոն Սխեմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ»: