Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել օրակարգային բոլոր հիմնական հարցերի շուրջ:
«Մենք բարձր ենք գնահատում Նիդեռլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչն իր արտացոլումը գտավ նաև ձեր կառավարության ծրագրում։ Մեր համագործակցության խորացումը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և մենք շարունակում ենք աշխատանքները կոնկրետ մեխանիզմների կիրառման միջոցով այն խորացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող վերջին զարգացումները։