Հայաստանի և Արցախի խորհրդարանները առանձին աշխ...

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին.

«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։

Արցախի Հանրապետությունում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք  հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները:

Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։

Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ  Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։