Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետ...

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։  Այդ մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում  ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

«Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարեց դեսպանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։