Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասա...

Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Մեր ընդհանուր շահերից է բխում Հարավային Կովկասում կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հաստատմանը նպաստելը»,- ընդգծել է նա: