Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հան...

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- ասաց Միրզոյանը: