«Հայաստանի բանկերի կողմից «Միր» քարտեր չընդու...

«Հայաստանի բանկերն ապրիլից դադարել են ընդունել «Միր» քարտերի սպասարկումը՝ ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», - պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը: «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատություններ, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի կառավարեն ռիսկերը։ Շարունակենք քննարկել ուղիները և փոխհատուցենք այն վնասը, որը հասցնում է ամերիկացիների՝ ահա այս աննախադեպ ճնշումը», - նշել է Պեսկովը։