Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ:
ԱՄՆ նախագահն իր մի քանի ելույթներում վաշինգտոնյան համաձայնագրերին անդրադառնալիս Հայաստան ասելու փոխարեն վրիպակ է թույլ տվել և ասել Ալբանիա:
Համացանցում տարածված տեսայնութում Ռաման Մակրոնին ասում է, որ վերջինս պետք է ներողություն խնդրի, քանի որ չի շնորհավորել իրեն և Ալիևին Ալբանիայի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ խաղաղության հաստատման համար:
Ի պատասխան՝ բոլոր ներկաները ծիծաղում են, իսկ Մակրոնն ասում է, որ շատ է ցավում չշնորհավորելու համար։



