Հայաստան կժամանի Ղազախստանի արտաքին գործերի ն...

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցիալական հարթակի իր էջում հայտնում է.

«Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։

Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»։