Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունը, այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։
Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով:
Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:



