«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով ազատվել է կալանքից, , այսօր, ստանձնելով պատգամավորի մանդատը երդվեց ․
«Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ․ բարեխղճորեն կատարել ժողոողովրդի առջև ունեցած պարտավորություններս , պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները , նպաստել Հայաստանի հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։



