Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդագծի կառուցման նախագիծը կկապի Իրանի եւ ՌԴ-ի էլեկտրահամակարգերը։
Այս մասին հայտնել են Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի պանելային քննարկման շրջանակում։
Ժամում 1 200 մեգավատ հզորությամբ նախագիծն ավարտական փուլում է, կառուցված է էլեկտրագծի 85 տոկոսը՝ 280 կիլոմետր երկարությամբ, Հրազդանից մինչեւ Իրանի հետ սահման, կկառուցվի ենթակայան Սյունիքում Իրանի սահմանից 150 կիլոմետր հեռավորությամբ։
Նախագծի ավարտից հետո կլինի չորս երկրներ միացնելու հնարավորություն՝ Իրան, Հայաստան, Վրաստան եւ ՌԴ։ Մեծ իմաստով խոսքը Իրանի եւ ՌԴ-ի էլեկտրահամակարգերի միացման մասին է, դա առաջին նման մեծ նախագիծն է։
Հաշվի առնելով այն, որ ռուսական մասով խոսքը վերաբերում է 80 հազար մեգավատի սպառման մասին, նոր հզորությունների կառուցումից հետո Հայաստանը, որն այժմ ավելցուկ ունի, հնարավորություն կունենա արտահանել էլեկտրաէներգիա երկու ուղղությամբ։