Սերպուխովի վերելակների գործարանը Հայաստան է ուղարկել 100 վերելակներից բաղկացած առաջին խմբաքանակը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
«Մոսկվայի տարածաշրջանի գործարանը Հայաստանի համար արտադրել է «СЛЗ ЭКО» մոդելի 400 կգ բեռնատարողությամբ վերելակներ, որոնք ստեղծվել են հատուկ բազմաբնակարան շենքերում հին վերելակների փոխարինման ծրագրերի համար՝ հաշվի առնելով անվտանգության և հարմարավետության ժամանակակից պահանջները։ Առաջին խմբաքանակից վերելակների մեկ երրորդ արդեն տեղադրվել են բնակելի շենքերում, մի շարք օբյեկտներում շարունակվում է տեղադրումը, մնացած սարքավորումների արտադրությունն ավարտված է։ Մոտ ապագայում վերելակային սարքավորումների հավաքածուները կառաքվեն Երևան», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ նախարարության՝ ընկերությունը նախատեսում է զարգացնել և շուկա հանել մարդատար վերելակների հեռանկարային զարգացումները գների լայն շրջանակում՝ ստանդարտ և հարմարավետ դասից մինչև բացառիկ մոդելներ՝ «հարմարեցված անհատական հաճախորդների պահանջներին» և արագընթաց «վերելակներ երկնաքերերի համար»: Հիմնական ոլորտներից են կապիտալ բարելավման հիմնադրամների և պետական ծրագրերի վերելակները։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ առաջին խմբաքանակը ներառում է 100 վերելակ։ Նշվում է, որ վերելակների արտահանումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի «500 նոր վերելակ» ծրագրի շրջանակներում։