«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 213 անձ՝ 70-ը «Առաջ աջակենտրոն» կուսակցությունից և 143-ը Հայ Հեղափոխական Դաշնակցությունից։ Այս մասին ԿԸՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրված է «Առաջ» աջակենտրոն կուսակցության ցուցակով, անկուսակցական է։
Մանրամասն՝ տեսանյութում։



