«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը Այսօր ԱԺ նիստի սկզբում իրենց դաշինքի անունից առաջարկեց երկու ընթերցումների միջև ազատ ժամանակահատվածն օգտագործել ՀՀ սահմանում տիրող իրավիճակի մասին քննարկման համար։
«Փակ, գաղտնի, բաց, ինչպես կորոշեք Դուք, քննարկում կազմակերպել՝ հաշվի առնելով սահմանից եկող իրարամերժ տեղեկությունները։ Նախ մենք իմանանք իրավիճակը և փարատենք մեր ժողովրդի մտահոգությունները», - ասաց Սեյրան Օհանյանը։



