«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխու...
Հովհաննես Ծառուկյանը գրել է․ 
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունը ընտրել է տարվա լավագույններին:
Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը ճանաչվել է տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ:
Այս նախագծի իրականացման հիմքում դրված է ազգային վերածննդի, ներքին հաշտության եւ համերաշխության գաղափարը։
Ամիսներ շարունակ հազարավոր մեր հայրենակիցներ մասն են կազմել այս գաղափարի իրականացման։
Յուրաքանչյուր հայ հանդիսանում է Հիսուս Քրիստոսի արձանի ճարտարապետը։
Սրանից զատ ընտանիքիս անունից ևս մեկ անգամ նախօրեին վերահաստատել եմ, որ մշտապես վիրավորում ստացած մեր եղբայրների կողքին ենք, որպեսզի նրանք ունենան մարզվելու և վերականգնվելու բոլոր պայմանները: