Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրդեհի հետևանքով վարորդը Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ստյոպա Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց։



