Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայ ռազմագերիների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։
«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,- նշված է գրառման մեջ: