ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ապրիլյան պատերազմը ՀԵՐՈՍԱՄԱՐՏ էր
4 օր, և Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ` իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանատարությամբ և հազարավոր կամավորականների ամուր աջակցությամբ։
Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր իրենց կյանքն են նվիրել հանուն Մայր հողի։
Ու թեև այսօր օրինական ստեղծված Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայաթափված ու հանձնված է, և Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանությունը վախեցնում է ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական նկարագիր, բարոյական իրավունք իր հող հայրենին հանձնելու։ Քավ լիցի։ Հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց և պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։
Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ կարող ենք պայքարել ու ապրել՝ հանուն հայկական Արցախի, Հայաստանի»։