Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց...

Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «չհասկացողների» համար պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը:

«Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքովՌուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»,-ասել է նա:

ՆախօրեինՂարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնինՄեդվեդևը գրառում էր կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասիննաըստ Մեդվեդեւիփորձել է պատերազմում իր անշնորհք պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրահրաժարվել իր երկրի տարածքի մի մասից և սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը «բլիթներով» ուղարկելով Մոսկվայի թշնամիների մոտ։ «Գուշակիրթե ինչ ճակատագիր է նրան սպասվում», հռետորական հարց էր ուղղել Մեդվեդևը՝ չճշգրտելով երկիրը և չնշելով նրա առաջնորդի անունը։

«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե ​​որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես պատվիրեց Տերը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Օլեգ Օսիպովը։