Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակո...
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Հարց․ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:
Պատասխան․ Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։
Հարց․ Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։
Պատասխան․ Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
Հարց․ Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։
Պատասխան․ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։