«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը: «Աբովյանի ընտրություններում հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդրանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԲՀԿ առաջնորդը: Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ ընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանը վայելում է իր աջակցությունը, սակայն կարիք չի եղել, որ ինքն անձամբ մասնակցեր քարոզարշավին: Անդրադառնալով ընտրության նախօրեին «Քաղաքացիական Պայմանագրի» թեկնածուի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ միջադեպն օր առաջ բացահայտվի:



