Ուկրաինացիներին կներկայացնեն «հաղթանակի պլանը», որը պատրաստել է Վլադիմիր Զելենսկին, բայց որոշ դրույթներ փակ կմնան, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այն ամենը, ինչը հրապարակային կդառնա, կլսվի ոչ միայն մեր երկրում, կլսի նաեւ թշնամին։ Ուստի, անշուշտ, որոշ մանրամասներ փակ կմնան։ Բայց դուք գիտեք, որ կարեւոր է այդ պլանի իրականացումը տեսնել թշնամական տարածքում եւ տեսնել դրա արդյունքները մեր զինվորների հաղթանակներում»,- ասել է Երմակը։
Մեկնաբանելով այցը ԱՄՆ, որտեղ Զելենսկին, ինչպես նշվել է, «հաղթանակի պլանին» ծանոթացրել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին եւ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին, Երմակն ասել է. «Ուկրաինա վերադարձանք այն զգացողությամբ, որ մեր երկրի աջակցությունը մեր գործընկերների կողմից շատ բարձր մակարդակի է»։