«Հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհաս...

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ 

Ռիշի Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Կասպից ծովով տրանսպորտային նոր կապերին․ «Այժմ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ավելի կարևոր իրադարձություն կլիներ տեսնել Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերումը մինչև CAP29-ը», - ասել է նա:

Սունակը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են․ «Հավատում ենք, որ մինչև COP 29 Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության», - նշել է նա։