Հավաքի 3 մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառ...

Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։