Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
«Նրանք առաջարկել են հանդիպել կամ Ավստրիայում, կամ Շվեյցարիայում։ 2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշում է կայացվել հանդիպում անցկացնել Վիեննայում», - ասել է նա: Չավուշօղլուն նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավերի մասին: «Համաժողովին հայկական կողմի մասնակցության հաստատում դեռ չի ստացվել»,- հայտնել է Չավուշօղլուն:
Անկարայի եւ Երեւանի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա Վիեննայում՝ փետրվարի 24-ին: Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում: