Հատուկ ջոկատայինները ձերբակալել են Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների մասնակիցներին, հայտնում է SOTA հեռագրային ալիքը։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ խոսել են Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերել Լազարը և մահմեդականների հոգևոր վարչությունը։
Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերել Լազարը նշել է. «Այսօր ես կոչ եմ անում մեր բոլոր եղբայրներին ու ընկերներին. Եթե մենք հիմա թույլ տանք ծայրահեղականներին այրել մեր բարեկամության կամուրջները, ապա շատ դժվար կլինի դրանք վերակառուցել»:
Մուսուլմանների հոգևոր վարչությունն ընդգծել է. «Մենք խստորեն կոչ ենք անում ռուս մահմեդականներին չտրվել սադրիչ կոչերին, պահպանել մարդասիրությունն ու հայրենասիրական զգացմունքները մեր միասնական հայրենիքի՝ Ռուսաստանի հանդեպ: Ազգության և կրոնի հիմքով մարդկանց հետապնդելուն ուղղված ցանկացած կոչ և գործողություն հանցավոր է»։