Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային...

Իմ գործընկեր Մարտուն Գրիգորյանի հետ այցելեցինք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:

Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:

Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Աբրահամյանը: