Հաշվի չի առնվում հավանական պատերազմը․ Վանեցյա...

Վերջին մի քանի օրերի ընթացքում հասարկության լայն շերտերը քննարկում են Հայաստանի տարբեր մարզերի փոքր քաղաքների ծննդատների փակման խնդիրը։ 

Առողջապահության նախարարությունը դադարեցրել է հինգից ավել ծննդատների ֆինասավորումը։ Նախարարությունը այս օպտիմալացումը բացատրում է այդ ծննդատների թերհագեցվածությամբ և պետության կողմից դրանց վերազինման համար միջոցներ չունենալով։ Բիզնես տեսանկյունից գուցե նախարարությունը ճիշտ է, բայց Հայաստանում ծննդատներ, պոլիկլինիկաներ փակել միայն եկամտաբերությունից ելնելով առնվազն սխալ է, եթե չասենց հանցագործություն։

Փոքր հիվանդանոցները, այդ թվում ծննդատները, որոնք կարճ ժամանակում կարող են վերափոխվել հիվանդանոցների շատ կարևոր են պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար։ Հայաստանն ունի սառեցված ռազմական կոնֆլիկտ, որը Ադրբեջանի արկածախնդության հետևանքով ամեն պահի կարող է թեժանալ։

Ունենալով նման իրավիճակ և առաջնորդվել միայն բիզնես տրամաբանությամբ կարծում ենք անհեռատես մոտեցում է։ Ծննդատների փակման մասին իր խոսքում ըստ էության հենց սա էր ակնարկում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում այս խնդրի կապակցությամբ գրել էր․«Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից»,-գրել էր Վանեցյանը: