Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտր...

Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ։ ԱԺ-ում ասել է Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել միայն մի բանի համար, եթե ուզում է կազմաքանդել ՀՀ-ն։ Սահմանագծման ու սահմանազատման շրջանակներում առաջինը պետք է քննարկվի հետևյալ հարցը՝ երբ են ադրբեջանցիները դուրս գալու ՀՀ օկուպացված տարածքներից: Ուրիշ ի՞նչ կարևոր հարց կա։

Տիգրանաշենը Ադրբեջանը կարող է պահանջել, եթե ուզում է ամբողջապես շրջափակման մեջ վերցնել ՀՀ-ն: Եթե էն, ում հետ հայտարարում եք, որ խաղաղությունը հաստատված է, առաջ է տանում իր նպատակները քեզ ոչնչացնելու, ո՞նց եք խաղաղություն հաստատել»։