«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ իր զինյալներն ուղևորվում են Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող, իրենց կողմից դեռևս չվերահսկվող Փանջշեր նահանգ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները։
«Իսլամական Էմիրության (թալիբների քաղաքական համակարգի ինքնանվանումը) հարյուրավոր մոջահեդներ ուղևորվում են Փանջշերի նահանգ, որպեսզի վերահսկողություն սահմանեն, երբ տեղի պաշտոնյաները հրաժարվել են այն խաղաղ ճանապարհով հանձնել», - հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչներից մեկը։



