
Հարվարդի համալսարանը չի ստանա նոր դաշնային հետազոտական դրամաշնորհներ, քանի դեռ չի կատարել Թրամփի վարչակազմի պահանջները։ Նման հաղորդագրություն է ստացել Հարվարդի նախագահ Ալան Գարբերն ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմահոնից։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատել է համալսարանին՝ ԱՄՆ կառավարության տրամադրած ազատ շուկայական համակարգից օգուտ քաղելու համար, բայց միևնույն ժամանակ «ուսանողներին կառավարությանն արհամարհել սովորեցնելու համար»։ Բացի այդ, իշխանությունները համալսարանին մեղադրում են հակասեմականության համար՝ համալսարանի պատերի ներսում Պաղեստինին աջակցող ակցիաներն արգելելու մերժման պատճառով։
Նամակում նշվում է, որ եթե համալսարանը չվերացնի խախտումները, կմնա առանց պետական ֆինանսավորման և կարող է շարունակել գործել որպես մասնավոր հաստատություն՝ միջոցներ ներգրավելով «հարուստ շրջանավարտների իր մեծ լսարանից»: Նախկինում ԱՄՆ կրթության նախարարությունը կառույցին զրկել էր 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումից և 60 միլիոն դոլարի պայմանագրերից: Գործակալությունը չեղարկել է նաև 2,7 մլն դոլար արժողությամբ երկու դրամաշնորհ։
Հարվարդն արդեն արձագանքել է վարչակազմի որոշմանը։ Համալսարանի հայտարարության մեջ ասվում է, որ այն «կշարունակի պահպանել օրենքը, խթանել և պաշտպանել տեսակետների բազմազանության նկատմամբ հարգանքը և համալսարանական համայնքում հակասեմականության դեմ պայքարը»: