ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը, ասել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված», փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հարրիսը վստահություն է հայտնել սեփական հաղթանակի նկատմամբ:
«Մենք պատրաստվում ենք հաղթել: Դրա պատճառներից մեկը մեր քվեարկությունն է»,- ասել է նա X սոցիալական ցանցում հրապարակված ընտրողներին ուղղված իր տեսաուղերձում։
Հարիսը նաև կոչ է արել քաղաքացիներին անել հնարավորը՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը ԱՄՆ նախագահի ընտրությանը՝ նշելով, որ նրանց ձայնը ունի վճռորոշ նշանակություն:
«Ձեր ձայնը ձեր ուժն է»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: