Հարիսը Նեթանյահուին ասել է, որ ժամանակն է ավա...

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել շուտափույթ կերպով հասնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի և վերադարձնել Գազայում պահվող պատանդներին։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հարիսը կրկնել է իր վաղեմի և անխախտ հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը և իսրայելցիներին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ԱՄՆ վարչակազմի աշխատանքը՝ երաշխավորելու, որ Իսրայելը կարողանա պաշտպանվել «Իրանի կողմից եկող սպառնալիքներից և Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումներից»։

Նախքան Հարիսի հետ բանակցություններ վարելը Նեթանյահուն հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։