Հարիսն առաջ է անցել Թրամփից Բայդենի հրաժարակա...

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Reuters-ի և Ipsos-ի անցկացրած ազգային հարցման արդյունքում։ Հարիսին աջակցել է հարցվածների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42։ Ուսումնասիրությունն անցկացվել է վերընտրվելու համար պայքարից պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հեռանալուց հետո։ Հարցման արդյունքները հրապարակվել են երեքշաբթի՝ հուլիսի 23-ին։

Հարցման մասնակիցների 56 տոկոսը համաձայնել է, որ 59-ամյա Հարիսը «սուր միտք» ունի և որ կարող է «դիմակայել մարտահրավերներին»։ Միայն 49 տոկոսն է այդպես կարծում 78-ամյա Թրամփի մասին։ 81-ամյա Բայդենի արդյունքը կազմել է 22 տոկոս։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր նախընտրական քարոզարշավի առաջին հանրահավաքում խոստացել է վերականգնել կուսակցական միասնությունը և քննադատել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին։

Բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում: Այնտեղ Թրամփն անցած շաբաթ պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի հանրապետական ​​թեկնածու։

Վիսկոնսինը համարվում է ընտրապայքարի առանցքային նահանգներից մեկը։