Հարիսի քարոզարշավի բյուջեն օգոստոսին ավելացել...

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական բյուջեն օգոստոսին աճել է 361 մլն դոլարով և հասել 404 մլն դոլարի, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարիսի նախընտրական շտաբի տվյալները։

Տվյալների համաձայն՝ Հարիսի բյուջեն ավելացել է անցյալ ամիս հաջող դրամահավաքի արդյունքում։ Այսպիսով, փոխնախագահն այս ցուցանիշով առաջ է անցել ընտրություններում իր առանցքային մրցակից հանրապետական ​​Դոնալդ Թրամփից։ Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսին Թրամփը հավաքել է մոտ 130 միլիոն դոլար՝ ամսվա վերջին իր նախընտրական արշավի ընդհանուր բյուջեն հասցնելով 295 միլիոն դոլարի։

Ինչպես նշում է Reuters-ը, երկու թեկնածուներն էլ մտադիր են նախընտրական մրցավազքի ժամանակ ծախսել ռեկորդային գումարներ՝ ավելի քան 1 մլրդ դոլար, ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի առանցքային իրադարձություններից մեկը պետք է լինի սեպտեմբերի 10-ին նախատեսված հեռուստաբանավեճը։