«Հարգե'ք ձեր մոր հիշատակը»,«Թիրախավորելու եմ...

Ես վստահ եմ, որ ժողովուրդը մեզ մանդատ կտա՝ տարբեր օլիգարխների կողմից սուբսիդավորվող լրատվամիջոցներին և լրագրողներին ստիպելու բացահայտել իրենց ֆինանսական աղբյուրները։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա խոստովանել է, որ ինքը թիրախավորել է և կշարունակի թիրախավորել լրատվամիջոցներին։ «Բոլոր լրատվամիջոցները, որոնք չեն տրամադրում թափանցիկ տեղեկատվություն իրենց ֆինանսական աղբյուրների մասին, կդառնան իմ թիրախը», - սպառնացել է Ռուբինյանը։