Հարգանքի տուրք Է մատուցվել Հայրենական մեծ պատ...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Ղեկավար անձինք, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին ու անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով ֆաշիզմի դեմ մղված պայքարում հերոսաբար ընկածների հիշատակը։