Հարցվածների 51.7%-ը ընդհանրապես չի վստահում 1...

«Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը այս ամիս հարցում է արել ՀՀ քաղաքացիների շրջանում վերջին շրջանի ամենից ուշագրավ թեմաների մասին։ Հարցերից մեկը եղել է հետևյալը․

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ Գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը, ըստ որի սպան 5 լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհը: Որքանով եք վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած պաշտոնական վարկածին»:

Հարցման պատկերը ստացվել է հետևայլը.

Լիովին վստահում եմ՝ 6.5%

Ավելի շուտ վստահում եմ՝ 12.3%

Ավելի շուտ չեմ վստահում՝ 18.8%

Ընդհանրապես չեմ վստահում՝ 51.7%

Դժվարանում եմ պատասխանել՝ 10.6%