Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը բխում են ժողովուրդների բուն շահերից, հայտնել է РИА Новости-ն։
«Ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը լիովին բխնում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների բուն շահերից», - ընդգծել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով հայտարարության ժամանակ։



