
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։
Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային:
Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»:
««3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների համար, որոնց մեջ ընդգրկված են նաև Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև պետություններ, որոնք ընդգրկում են Հարավային Կովկասի տարածքը։
Մինչ այսօր տարբեր երկրներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-նշել է նա։