
Ընտրարշավը Կորեայի Հանրապետությունում հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պաշտոնապես մեկնարկել է։ Մայիսի 11-ին ավարտվել է պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների գրանցումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է յոթ մարդ, ներառյալ «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Լի Չժե Մյոնը, դեռ կառավարող «Քաղաքացիական ուժ» կուսակցության թեկնածու Կիմ Մուն Սուն, Բարեփոխումների կուսակցության ղեկավար Լի Չժուն Սոկը, Դեմոկրատական աշխատավոական կուսակցության ղեկավար Քվոն Յոն Գուկը, Ազատության եւ միավորման կուսակցությունից Կու Չժու Վան, ինչպես նաեւ երկու անկուսակցական՝ Հվան Գյո Անը եւ Սոն Չժին Հոն։Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը հաստատել է այժմ նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթը ռազմական դրության դեպքերի պատճառով։ Մայիսի 13-ին տեղի կունենա նաեւ Յուն Սոկ Յոլի դեմ հարուցված՝ խռովության վերաբերյալ քրեական գործի երրորդ նիստը։Ամենալուրջ մրցակցությունը լինելու է առաջատար ընդդիմադիր կուսակցության թեկնածու Լի Չժե Մյոնի եւ պահպանողական ճամբարի ներկայացուցիչ Կիմ Մուն Սուի միջեւ։ Realmeter սոցիոլոգիական բյուրոյի կողմից երեկ հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 52,1 տոկոսը պաշտպանում է Լի Չժե Մյոնին, 31,1 տոկոսը՝ Կիմ Մուն Սուին, իսկ 6,3 տոկոսը՝ Լի Չժուն Սոկին։ Հարցվողներին առաջարկել են ընտրել միայն այս երեք թեկնածուներից։ Լի Չժուն Սոկը նախկինում եղել է «Քաղաքացիական ուժի» նախագահը, բայց բացառել է ջանքերի միատեղումը Կիմ Մուն Սուի հետ։